ՀՀ-ում 2027-ից պետք է ներդրվեն անհպում սահմանային անցման ուղիներ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում և ՀՀ բոլոր սահմանային անցման կետերում անհպում անցման ուղիները կգործեն կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիների համար։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia TodayYoutube-յան ալիքում:

Փաշինյանը նշել է, որ այդ համակարգի ներդրման համար անհրաժեշտ է ամերիկյան կողմի աջակցությունը։

«Պետք է, որ ԱՄՆ-ն, որը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, այդ տեխնոլոգիաները կիսվեն մեզ հետ։ Երեկ ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել եմ թեման, հավաստիացրել են, որ այդ տեխնոլոգիաներով մեզ հետ կկիսվեն»,- նշել է նա։

Նրա ներկայացմամբ՝ բիոմետրիկ անձնագիր ունեցող, կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները պետք է գնան ուղղակի իրենց կենսաչափական տվյալներով:

«Այսինքն՝ առանց կոնտակտի պետք է գնան, օդանավ մտնեն կամ դուրս գան, կամ սահմանը հատեն»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը:

Leave a Comment