Ա Սերիայի, Մադրիդի «Ռեալի» և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն պատմել է, թե ինչն է տարբերում Լիոնել Մեսսիին Կրիշտիանու Ռոնալդուից:
«Կրիշտիանուն հիանալի ռմբարկու է և անհավանական մարզիկ, բայց նա չունի Մեսսիի, Մարադոնայի և Ռոնալդոյի հանճարը։
Այն հանճարը, որն ունեն մյուսները, բացակայում է Կրիշտիանուից։ Նրան չի կարելի համեմատել այդ երեքի հետ», – ասել է Կապելլոն ON Sport-ի «Hat-Trick» հաղորդման ժամանակ։
