Tert.am-ը գրում է․
Երևան քաղաքում ընտրությունների արդյունքները վճռվել են 70, թե 120 քվեաթերթիկի վրա, իսկ այդ ասողներն այդ 120 քվեաթերթիկը կուտեին ուղղակի: Այս մասին ԱԺ Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նրանք, ովքեր մեզ ասում են, թե մենք կարող է ընտրություն կեղծենք, նրանք ոչ միայն կուտեին, այլև այդպիսի հազարավոր քվեաթերթիկներ են կերել, իսկ հիմա՝ այդ մարդիկ, ինձ եկել ու ընտրություն կեղծելու մասին են ասում»,- նշել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: