Զինված հարձակում՝ Անապայում. զոհ ու վիրավորներ կան (տեսանյութ)



Միջազգային


ՌԴ Անապա քաղաքի տեխնիկական քոլեջի վրա զինված հարձակում է եղել, որի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, իսկ  անվտանգության աշխատակիցը՝ զոհվել։


Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարձակվողը՝ տեխնիկական քոլեջի 17-ամյա առաջին կուրսի ուսանող Իլյա Օ.-ն, զինված է եղել TOZ-34ER հրացանով։


Մարզպետի խոսքով՝ անվտանգության աշխատակիցն առաջինն է ընդունել հարվածը, արագ արձագանքել և զանգահարել է իրավապահ մարմիններին՝ կանխելով հարձակվողի մուտքը քոլեջ։

Հարձակվողը ձերբակալվել է։





Leave a Comment