Եվրախորհրդարանը հաստատել է Ուկրաինային տրամադրվող վարկը

Եվրախորհրդարանը հաստատել է Ուկրաինային տրամադրվող վարկը

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը։ 

Այս գումարից 30 միլիարդ եվրոն կհատկացվի մակրոֆինանսական օգնության կամ բյուջետային աջակցության համար։ Եվս 60 միլիարդ եվրո կօգտագործվի Ուկրաինայի պաշտպանական կարողությունների ամրապնդման համար։

ԵՄ խորհուրդը այժմ պետք է պաշտոնապես հաստատի փաթեթը, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը կարողանա Ուկրաինային տրամադրել առաջին տրանշը ս․թ․ երկրորդ եռամսյակի սկզբին։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերին ԵՄ-ը որոշել էր Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկ, բայց՝ առանց Ռուսաստանի սառեցված ակտիվները օգտագործելու։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment