Aurora News | ՌԴ-ից ՀՀ հացահատիկի երկաթուղային մատակարարումները դարձել են կանոնավոր

Ռուսաստանից Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքով հացահատիկի մատակարարումները դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտնել է ՌԵԴ («Ռուսական երկաթուղիներ») գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը՝ հոլդինգի կառավարման խորհրդի ամփոփիչ նիստից հետո։

Նրա խոսքով՝ ընկերությունը մտադիր է ընդլայնել տվյալ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

«Ներկայում մատակարարումները դարձել են կանոնավոր, և մենք նախատեսում ենք շարունակել այս երթուղով փոխադրումների զարգացումը»,- նշված է հաղորդագրությունում։

Պավլովը հիշեցրել է, որ 2025 թվականի նոյեմբերին Ռուսաստանից Հայաստան է ուղևորվել հացահատիկով բեռնված առաջին երկաթուղային կազմը՝ երկար տարիների ընդմիջումից հետո։ Դա հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով հայկական բեռների տարանցման սահմանափակումների վերացումից հետո։

Leave a Comment