Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան հացահատիկի երկաթուղային փոխադրումը դարձել է կանոնավոր. Պավլով

Ռուսաստանից Հայաստան հացահատիկի երկաթուղային փոխադրումը Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղով դարձել է կանոնավոր. հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի միջոցով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումից հետո հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը  Ռուսաստանից մեկնել է 2025 թվականի նոյեմբերին։

«Մատակարարումներն այժմ դարձել են կանոնավոր։ Մենք նախատեսում ենք հետագայում զարգացնել այս երթուղով առաքումները», – ավելացրեցլ է Ս. Պավլովը։

Leave a Comment