Aurora News | 300 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ ՀՀ-ում երկաթուղու վերանորոգման համար․ Եղոյան

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակում Հայաստանի տարածքում երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման համար անհրաժեշտ է մոտ 200-300 մլն դոլարի ներդրում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

«Այդ մի քանի կիլոմետր երկաթուղին պետք է հնարավորինս արագ վերականգնվի, որպեսզի կարողանանք աշխարհին, այդ թվում՝  Ռուսաստանին, արևելքին, արևմուտքին, հյուսիսին ու հարավին ենթակառուցվածք առաջարկել ապրանքափոխադրումների համար»,– ասել է պատգամավորը։

Եղոյանի խոսքով` վերակառուցման կարիք ունեն Երասխի 2–3 կիլոմետրանոց բացակայող հատվածը և Ախուրիկի ավելի կարճ հատվածը։ Բացի այդ, նախատեսվում է արդիականացնել շուրջ 100-ից ավելի կիլոմետրանոց գործող երկաթուղային հատվածը։

Արագության բարձրացման նպատակով հնարավոր է ռելսերի տակ տեղադրված փայտյա հենակները փոխարինել բետոններով։

Leave a Comment