11 փետրվարի 2026 – 16:03 AMT
PanARMENIAN.Net – Այս տարի Myler Mountain Resort-ում հանգստացողների համար աննախադեպ արշավ կա․ մինչև 2026թ․ մարտի 15-ը Մայլեռում կատարելով վճարումներ Idram&IDBank հավելվածով Իդրամ QR-ի միջոցով, կստանաք մինչև 20% ակնթարթային idcoin: Ընդ որում, արշավը տարածվում է ոչ միայն լեռնադահուկային համալիրի ծառայությունների, այլ նաև ռեստորանների ցանցի, քոթեջների, ինչպես նաև Myler-ի տարածքում գործող բոլոր այն վայրերի վրա, որտեղ առկա է Իդրամ QR-ով վճարում կատարելու հնարավորությունը։
Արշավի շրջանակում մեկ հաճախորդին օրացուցային ամսվա ընթացքում բոլոր վճարումների դիմաց հանրագումարային ենթակա է հաշվարկման և տրամադրման առավելագույնը 20,000 idcoin (հարկումից հետո):
Արշավին մասնակցած և բանկի հաճախորդ չհանդիսացող օգտատերերը, որոնք արշավի ընթացքում Idram&IDBank հավելվածի միջոցով կսինքրոնացվեն և կդառնան բանկի հաճախորդ, արշավի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կստանան 1000 idcoin (հարկումից հետո):
Արշավի բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: