11 փետրվարի 2026 – 16:08 AMT
PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսում ասել է, որ տարբեր տարածաշրջաններում նկատվող կարմրուկի բռնկումներն անհանգստություն են առաջացնում, քանի որ այս հիվանդությունն առանձնանում է վարակելիության բարձր մակարդակով ու լուրջ հետևանքներով։ Նա հավելել է, որ պատվաստումն այս վարակից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցն է:
«2025-ին մեր ռուտին պատվաստումների թիվը նույնպես ռեկորդային է։ Ուրախ եմ, որ հանրության վերաբերմունքը փոխվել է, Հայաստանը զերծ ենք պահում կարմրուկով դեպք ունենալու հնարավորությունից։ Կարևոր ձեռքբերում է»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»:
Նախարարի խոսքով՝ դեռևս նախորդ տարվանից մեկնարկած ջրծաղիկի դեմ պատվաստումների ծրագիրն էլ հաջող ընթացք է ունեցել՝ ապահովելով հասարակության լայն մասնակցություն։
Նա նշել է, որ այս պատվաստումների ընդգրկումը գերազանցել է 76.7 տոկոսը, ինչը վկայում է հանրության վստահության բարձր մակարդակի մասին։