Նիկոլը, որ նաև պնդել է՝ եկեղեցին ներքաղաքական կյանքում չպետք է դեր ունենա, եկեղեցին նույնացրել է «օտարերկրյա պետութան» հետ: Հարց ՝ ո՞ր պետության և ինչո՞ւ:
Ակնհայտ է՝ խոսքը ՌԴ-ի մասին է. հենց այդ երկրի գործակալներ են հռչակվում բարձրաստիճան հոգևորականները, Նիկոլն ու թիմն ամեն անգամ խորհրդաին ՊԱԿ-ից են խոսում, երբ փորձում են արդարացնել իրենց հակաեկեղեցական արշավը: Այդ արշավի հիմքում մի կողմից՝ Արևմուտքի պատվերն է՝ եկեղեցին կտրելու ռուսական ազդեցությունից ու այնպիսի մեկին կաթողիկոս կարգելու, որն ընկալելի կլինի նախևառաջ թուրքերի համար, մյուս կողմից՝ Ալլահշուքյուրի պատվերն է ու կապված է Արցախի հետ. ազերիները դիվոտում են, երբ տեսնում են, որ եկեղեցին Նիկոլի «թելը չի թելում»: Մյուս կարևոր գործոնը, իհարկե, ներքաղաքական օրակարգն է. «Սրբազան շարժումը» ցնցել է ՔՊ-ն, ուստի օտարների ու թշնամիների շահերի հետ ինքն իրեն փոխկապակցած Նիկոլը փորձում է նաև ներքաղաքական խնդիր լուծել ու թույլ չտալ, որ ամռանն անակնկալներ գրանցվեն:
Եկեղեցին երբեք չի եղել պետություն՝ պետության մեջ, այլ եղել է հայի ինքնության ու հավատի պահապանը, ինչն անկախությունից ի վեր նախանիկոլական շրջանի բոլոր իշխանությոնների կողմից մեծապես գնահատվել է. հայկական իշխանություններ են եղել, այլ ոչ թե ալլահշուքյուրյան վիժվածքներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: