ՀՀ-ն Amazon Web Services-ի հետ քննարկել է գործակցությունն արբանյակային հաղորդակցությունների ոլորտում

ՀՀ-ն Amazon Web Services-ի հետ քննարկել է գործակցությունն արբանյակային հաղորդակցությունների ոլորտում

11 փետրվարի 2026 – 15:23 AMT

PanARMENIAN.Net – Հայաստան–ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովի ու ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական այցի շրջանակում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Amazon Web Services-ի ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են արհեստական բանականության, ամպային ենթակառուցվածքների և արբանյակային հաղորդակցությունների ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ շեշտադրելով Հայաստանի տեխնոլոգիական ինքնիշխանության և թվային դիմակայունության ամրապնդումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Հանդիպումը ռազմավարական երկխոսության շարունակությունն էր՝ ԲՏԱ նախարարության և AWS-ի միջև նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված ԱՄՆ-Հայաստան արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շրջանակում: Նշված փաստաթղթերը միտված են առաջատար տեխնոլոգիաների (edge technologies) ներդրմանը՝ որպես Հայաստանի տնտեսական արդիականացման և դիմակայունության կարևոր շարժիչ ուժեր»,-գրել է նա:

Նախարարը նշել է, որ ընթացիկ հուշագրերի հիման վրա արդեն արձանագրված արդյունքները քննարկվել են, և կրկին հաստատվել է փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը՝ ներառյալ արհեստական բանականության, ամպային ենթակառուցվածքների ու արբանյակային հաղորդակցության ուղղություններում։

Առանձնակի ուշադրություն է դարձվել տեխնոլոգիական ինքնիշխանության բարձրացմանը և նոր սերնդի տեխնոլոգիական լուծումների ներդրմանը՝ կրթության, արդյունաբերության և պետական ծառայությունների ոլորտներում։

«Քննարկել ենք գործող հուշագրերի շրջանակում արձանագրված առաջընթացը և վերահաստատել համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ արհեստական բանականության, ամպային ենթակառուցվածքների և արբանյակային հաղորդակցությունների ուղղություններում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդմանը և հաջորդ սերնդի լուծումների ներդրմանը՝ արդյունաբերության, կրթության և հանրային ծառայությունների բնագավառներում»,-ասվում է գրառման մեջ:

Որպես առաջնահերթ ուղղություններից մեկը, առանձնացվել է Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի շարունակական զարգացումը, որտեղ Amazon Web Services-ը հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր՝ ապահովելով ամպային տեխնոլոգիաներ, տեխնիկական խորհրդատվություն և կարողությունների ձևավորման գործիքներ։ Նախատեսվում է, որ ինստիտուտը կծառայի որպես հարթակ՝ կիրառական գիտահետազոտական գործունեության, մասնագետների վերապատրաստման ու նորարարական նախագծերի խթանման համար՝ համապատասխանելով միջազգային չափորոշիչներին և շուկայի փոփոխվող պահանջներին։

Առանցքային թեմաներից էր Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի (AIVI) շարունակական զարգացումը, որտեղ AWS-ը հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր՝ տրամադրելով ամպային տեխնոլոգիաների լուծումներ, տեխնիկական փորձագիտական աջակցություն և կարողությունների զարգացման գործիքակազմ։ Ինստիտուտը դիտարկվում է որպես կիրառական հետազոտությունների, աշխատուժի զարգացման և նորարարության հարթակ՝ արհեստական բանականության հետ առնչվող ուղղություններով՝ համապատասխան միջազգային չափանիշներին և շուկայի փոփոխվող պահանջներին:

Քննարկման առանձին թեմա է եղել նաև տիեզերական տեխնոլոգիաների և արբանյակային կապի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը։ Այս ուղղությամբ մտադիր են խորացնել ամպային հարթակների կիրառությունը՝ ապահովելով տվյալների անվտանգ փոխանցում, մշակման հնարավորություններ և առաջատար հաշվարկային համակարգերի կիրառում, ինչը դիտարկվում է որպես խելացի ենթակառուցվածքների, հեռավար ծառայությունների, բարձր տեխնոլոգիական արտադրության և ազգային թվային դիմակայունության զարգացման հիմնասյուն։

«Ուշադրություն ենք դարձրել նաև արբանյակային հաղորդակցությունների և տիեզերական տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին` ամպային հարթակների կիրառումն անվտանգ կապի, տվյալների մշակման և առաջատար հաշվողական լուծումների (edge computing solutions) ապահովման համատեքստում։ Այս ուղղությունները կարևորվել են որպես խելացի ենթակառուցվածքների, առաջատար արտադրության, հեռավար ծառայությունների և ազգային թվային դիմակայունության ձևավորման առանցքային բաղադրիչներ»,- գրել է նախարարը։

Leave a Comment