Սամվել Կարապետյանն ընտրվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ




 

Sputnik. Կուսակցության վարչապետի թեկնածուի անունը կհրապարակվի վաղը` փետրվարի 12-ին։


 


Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ընտրվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ։ Տեղեկությունը հայտնում է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։


 


«Այսօր կայացավ կուսակցության համագումարը։ Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։


 


Վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։


 


Հիշեցնենք` հունվարի 19–ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի կողմնակիցները կուսակցություն են գրանցել, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։


 


ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ն։


 


2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ,  «Մեր ձևով» շարժումը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։


 


 


Leave a Comment