Կարապետյանը՝ Փաշինյանին․ Մի անհանգստացիր՝ քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ վարչապետինը կլինի

Կարապետյանը՝ Փաշինյանին․ Մի անհանգստացիր՝ քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ վարչապետինը կլինի

11 փետրվարի 2026 – 11:29 AMT

PanARMENIAN.Net – «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը համաձայն չէ մեկ դրամ աշխատավարձով ղեկավարել կառավարությունը, նշել է, որ դա լինելու է հաջորդ վարչապետը:

«Մի՛ անհանգստացիր, Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի (լսել եմ՝ այսօր Հ1-ով հրաժարվել ես 1 դրամ ստանալ), բայց հաջորդ վարչապետինը կլինի։ Ժամանակն է ունենալ ուժեղ առաջնորդ, ով կնվիրի երկրին, ոչ թե կվերցնի ու կվերցնի երկրից՝ իր շուրջը գտնվող փոքրիկ խմբակի հետ միասին»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, թե երկար տարիներ ինքն անձամբ պարգևավճարներ չի ստացել:

«Եթե ես մեկ դրամով որպես վարչապետ աշխատեմ, դուք էլ հարցազրույցի ժամանակ հարցնեք՝ այս կոստյումը ձեզ որտեղի՞ց, ես ի՞նչ եմ պատասխանելու»,- ասասել է նա:

Այն դիտարկմանը, որ մասնավոր միջոցներով կաջակցեն, Փաշինյանը պատասխանել է, որ «դա կոռուպցիա կլինի»։

Leave a Comment