Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կզրկի նրան միջուկային զենքից – Armenia Today

Թեհրանը ցանկանում է գործարք կնքել Վաշինգտոնի հետ, սակայն ԱՄՆ-ին կբավարարի միայն այնպիսի գործարքը, որը Իրանին կզրկի միջուկային և հրթիռային ծրագրերից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին գրում է Interfax-ը:

«Սա կլինի լավ գործարք․ ոչ մի միջուկային զենք, ոչ մի հրթիռ, նման ոչինչ, ոչ մի ավելորդ բան, այն ամենը, ինչ դուք ուզում եք»,- ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել։

«Ինչպես գիտեք, այժմ Իրանի ուղղությամբ ուղևորվում է հսկայական նավատորմ։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ նրանք ցանկանում են գործարք կնքել։ Կարծում եմ՝ հիմարություն կլիներ, եթե դա չանեին»,- նշել է ամերիկացի առաջնորդը։

Նա հիշեցրել է, որ անցած ամռանը ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանում միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտներին։

«Անցյալ անգամ մենք խոցեցինք նրանց միջուկային ներուժը, տեսնենք՝ այս անգամ ավելի՞ շատը կխոցենք»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ էին կայացել Օմանում, կողմերը պայմանավորվել էին շարունակել բանակցային գործընթացը։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ամերիկյան կողմը պնդել է լայն օրակարգի վրա, որը, մասնավորապես, ներառում էր իրանական հրթիռային ծրագիրը և Թեհրանի գործողությունները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Իրանը, իր հերթին, պատրաստակամություն էր հայտնել քննարկել միայն իրանական միջուկային նախագիծը։

Leave a Comment