Շատ-շատ պայմանագրային ծառայողներ, որոնք և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներով ատեստացիայի անհրաժեշտ շեմը չեն կարողացել հաղթահարել, բայց գլուխը կախ չարքաշ կյանքով շարունակում են ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության․ պատգամավոր
Թիկունքային ծառայության շատ զինծառայողներ, որոնց ատեստացիայի հերթը դեռ չի հասել, ստանում են շատ ավելի նվազ աշխատավարձ, քան ատեստացիա անցած կամ «Պատիվ ունեմ» ծրագրում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Շատ-շատ պայմանագրային ծառայողներ, տարիներով մարտական հերթապահություն իրականացրած, որոնք և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներով ատեստացիայի այն անհրաժեշտ շեմը չեն կարողացել հաղթահարել, բայց գլուխը կախ չարքաշ կյանքով շարունակում են ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության: Եվ այստեղ է ամբողջ խնդիրը․ ատեստացիայով աշխատավարձի լոկ բարձրացում, թե՞ համատարած աշխատավարձի, բազային աշխատավարձի բարձրացում, որը հնարավորություն կտար, շատ ավելի արժանապատիվ ծառայություն իրականացնել:
Մանրամասն՝ տեսանյութում։