Կիևը կհայտարարի նախագահական ընտրություններ և հանրաքվե անցկացնելու մասին

Կիևը կհայտարարի նախագահական ընտրություններ և հանրաքվե անցկացնելու մասին

Ուկրաինան սկսել է նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, որոնք նախատեսված են անցկացնել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի հանրաքվեի հետ նույն օրը։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Այս քայլը տեղի է ունենում Սպիտակ տան կողմից Կիևի վրա ճնշման ֆոնին՝ գարնանը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցություններն ավարտելու համար։

Թրամփի վարչակազմը պահանջել է, որ երկու քվեարկություններն էլ անցկացվեն մինչև մայիսի 15-ը։ Հակառակ դեպքում երկիրը ռիսկի է դիմում կորցնելու ԱՄՆ-ի կողմից առաջարկվող անվտանգության երաշխիքները։

Աղբյուրները նաև հայտնել են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է նախագահական ընտրությունների և հանրաքվեի մասին հայտարարել փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման օրը։

Ժամանակացույցի համաձայն՝ Գերագույն ռադան մարտ և ապրիլ ամիսներին կաշխատի անհրաժեշտ իրավական փոփոխությունների վրա, որոնք թույլ կտան ընտրություններ անցկացնել պատերազմի ժամանակ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment