Թեհրանը ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հաշվի կառնեն իր դիրքորոշումը


Քաղաքականություն


Թեհրանը ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հաշվի կառնեն իր դիրքորոշումը որոշումներ կայացնելիս։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ պատասխանելով ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջան այցի վերաբերյալ հարցին։


Բաղային նշել է, որ Իրանի դիրքորոշումը ժամանակին փոխանցվում է Հայաստանին և Ադրբեջանին՝ անկախ նրանից, թե ով և երբ է այցելում այդ երկրներ։



Իրանցի դիվանագետի խոսքով՝ Թեհրանը աջակցում է հարևան երկրների միջև տրանսպորտային կապերի զարգացմանը, սակայն անընդունելի է համարում տարածաշրջանի սահմաններին սպառնացող ցանկացած նախաձեռնություն։ Նման նախաձեռնությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը, նշել է Բաղային։


«Երկու հարևան պետություններն էլ տեղյակ են Իրանի մոտեցումներին և մտահոգություններին այս հարցերի վերաբերյալ։ Մենք ակնկալում ենք, որ այս նկատառումները պատշաճ կերպով հաշվի կառնվեն ցանկացած որոշում կայացնելիս», – ասել է նա։




 


Leave a Comment