Ինչ է սպասում աստղասերներին փետրվարի ընթացքում

Ինչ է սպասում աստղասերներին փետրվարի ընթացքում

Փետրվարի վերջում աստղադիտման սիրահարներին սպասում է հազվադեպ տեսարան․ վեց մոլորակ՝ Մերկուրի, Վեներա, Մարս, Սատուրն, Ուրան և Նեպտուն, կհայտնվեն գրեթե մեկ գծի վրա՝ ստեղծելով «մոլորակների շքերթ»։

Ամենալավ օրը դիտելու համար փետրվարի 28-ն է, մայրամուտից մոտավորապես 30 րոպե անց։ Չորս մոլորակ՝ Մերկուրին, Վեներան, Մարսն և Սատուրնը կարելի է տեսնել անզեն աչքով, իսկ Ուրանն ու Նեպտունը պահանջում են հեռադիտակ։

Այս երևույթը առաջանում է այն պատճառով, որ մոլորակները պտտվում են Արեգակի շուրջ նույն հարթության վրա։ Նման լայնածավալ շքերթները հազվադեպ են, իսկ նման երևույթը սպասվում է միայն 2040 թվականին.

Գնահատեք հոդվածը

Leave a Comment