Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ Վենս

Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ Վենս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին, Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեկ Դի Վենսը։ 

«Առանց ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջնորդության՝ չէինք կարողանա խաղաղության համաձայնագրի հասնել: Նրանք խաղաղություն ստեղծեցին այնտեղ, որտեղ մի ժամանակ պատերազմ էր, և ես հավատում եմ, որ նրանք ապագայում բարգավաճում կբերեն»,- ասել է նա:

Ալիևն, իր հերթին, հայտարարել է, որ  TRIPP-ի շնորհիվ վերացվել են Ադրբեջանից Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, սկսվել է նավթամթերքի արտահանում, ինչն առևտրի և համագործակցության հիմք է հանդիսանում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment