Հանցագործությունների թիվը նվազել է․ ՆԳ նախարար

Հանրապետությունում 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով․ ՆԳ նախարարն ամփոփել է Ոստիկանության 2025 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին նախարարությունում անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն. ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

 

Զեկույցներով հանդես են եկել ՆԳՆ ոստիկանության պետը, ոստիկանության պետի տեղակալները՝ յուրաքանչյուրն իր ուղղությամբ ներկայացնելով կատարված աշխատանքները։

 

Նախարար Սարգսյանը կատարված ծավալուն աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել անձնակազմին, կարևորել Ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների համակարգված համագործակցության ապահովումը։ Արփինե Սարգսյանը, վեր հանելով խնդիրները, հանձնարարել է կենտրոնանալ դրանց քայլ առ քայլ լուծումների վրա և հորդորել ընթացիկ տարում ամրապնդել դրական ցուցանիշները։

Leave a Comment