Հայաստանի առջև բացվելու են շատ մեծ հորիզոններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի առջև բացվելու են շատ մեծ հորիզոններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան։ Օդանավակայանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, փոխնախագահն այն շատ արդյունավետ որակեց։

Ասաց՝ երաշխավորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական անկախությունը՝ հնարավորություն են ստեղծում, որ խաղաղության համաձայնությունը պահպանվի։ Նաև Հայաստանի ու ԱՄՆ-ի ղեկավարների կնքած համաձայնությունների շնորհիվ բազմաթիվ ներդրումներ կգան Հայաստան։ 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ որպես այս այցի գլխավոր ձեռքբերումներից մեկը առանձնացնում է անվտանգության համակարգի բարձրացումը։

Հայաստանը մուտք է գործել պատմական նոր փուլ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Երևան աննախադեպ է մեր երկրի նորագույն պատմության մեջ. Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։ 

«Այդ այցի ընթացքում արված հայտարարությունները պատմական են Հայաստանի Հանրապետության կյանքում, և թե՛ էն բոլոր մտահղացումները, համագործակցության նոր հնարավորությունները, և թե՛ արդեն եղած՝ ստորագրված հուշագրերը, պայմանագրերը, պայմանավորվածությունները, էդ ամենը Հայաստանի Հանրապետության առջև բացելու է շատ մեծ հորիզոններ»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment