Ֆրանկոֆոնիայի մրցանակ՝ Ազգային ժողովի նախագահի կողմից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպում է «Ֆրանկոֆոնիայի մրցանակ՝ Ազգային ժողովի նախագահի կողմից» ճարտասանության մրցույթ՝ կարճ տեսանյութերի ներկայացման միջոցով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ը։

«Մրցույթը նախատեսված է Հայաստանի ավագ դպրոցներում (10-12-րդ դասարաններ) ֆրանսերեն սովորող հայ աշակերտների համար՝ բացառությամբ Անատոլ Ֆրանսի անվան միջազգային Lyce՛e francais դպրոցի ֆրանսերեն բաժնի:

Երեք ամենաճարտարախոս մասնակիցները կշահեն կրթաթոշակ՝ Ֆրանսիայում 1 շաբաթ ֆրանսերեն ուսումնասիրելու համար:
Մրցույթը մեկնարկել է 2026 թվականի հունվարի 12-ին:

Տեսանյութերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի փետրվարի 28-ն է:

Մանրամասները՝ bit.ly/49zcqHS

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Խնդրում ենք խստորեն պահպանել մրցույթին մասնակցության պայմանները՝ ուշադրություն դարձնելով փուլ 1-ում եւ փուլ 2-ում նկարագրված պահանջներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment