Աշխարհը ձեր շուրջը չի պտտվում․ 2008-ին փրայմերիզի առաջին փորձը մենք ենք արել․ Արթուր Խաչատրյան

10 Փետրվարի, 2026

Ես նույնպես միանում եմ պարոն Աղաջանյանի կոչին, չորս ամիս դիմացեք և վերջնականապես փակեք մեր պատմության այս ամոթալի էջը ուղարկելով պատմության արխիվ: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ 

«Եվ քանի որ պարոն Աղաջանյանի մոտ նստեց պարոն Եղոյանը։ Ափսոս, պարոն Եղոյան, որ հինգ տարի առաջ չլսեցին ձեզ, որ աշխարհը ցուրտ է և խաբուսիգ է և իրոք պետք էր նավարկել, որ  տեկտոնական սալերի արանքում չհայտնվենք, որովհետև հինգ տարի առաջ այս օրը դեռ փետրվարի 10-ն էր, իսկ այդ ձեր զգուշացումից մի քանի ամիս հետո ադրբեջանցիները ներխուժեցին Հայաստան Սոթքի և Խոզնավարի հատվածում և մինչև հիմա այնտեղ վեր ընկած են, իսկ 22 թվականին ներխուժեցին Ջերմուկ, ճիշտ է գլխավոր շտաբի պետն ասում էր՝ հեսա կփակենք, սոված կմնան, ինչքան կարող են խոտ արածեն, կգնան տուն, մինչև հիմա այնտեղ վեր ընկած են։ Այ որ ձեզ լսեին, այդպիսի բան չէր լինի»,- ասաց նա

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment