Եղանակային պայմանները և ավտոճանապարհների վիճակը ՀՀ-ում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Միևնույն ժամանակ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, ինչպես նաև Սիսիան–Կապան ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի ոլորաններում, ինչպես նաև Աշտարակի, Արագածի, Թալինի, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ինչ վերաբերում է Լարսի անցակետին, ապա Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

The post Եղանակային պայմանները և ավտոճանապարհների վիճակը ՀՀ-ում appeared first on Tribune.am.

Leave a Comment