Բաքվում տղամարդը հրկիզել է այցելուներով լի ռեստորանը և փակել ելքը – Armenia Today

Բաքվի Գոբուստան բնակավայրում տեղի է ունեցել ռեստորանի դիտավորյալ հրկիզում, որի ներսում կային այցելուներ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնի է դարձել, միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 9-ի երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկու տղամարդու միջև ծագել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի, որից հետո վեճի մասնակիցներից մեկը շենքը բենզին է լցրել և հրկիզել սրահը, ապա դրսից փակել մուտքի դուռը, ինչի հետևանքով այցելուները չեն կարողացել դուրս գալ հիմնական ելքով։

Ռեստորանի ներսում գտնվող անձանց հաջողվել է դուրս գալ խոհանոցում գտնվող պահեստային ելքից։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ ստացել է ոտքերի այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ Այլ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում հաստատել են հրկիզման փաստը։ Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ երկու կասկածյալի ինքնությունը պարզվել է, նրանք ձերբակալվել են։ Դեպքի առթիվ իրականացվում է քննություն։

Leave a Comment