Դատախազությունը պահանջում է Սաղաթելյանից անշարժ և շարժական գույք բռնագանձել

Դատախազությունը պահանջում է Սաղաթելյանից անշարժ և շարժական գույք բռնագանձել

10 փետրվարի 2026 – 12:35 AMT

PanARMENIAN.Net – Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Վաչիկի Սաղաթելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություն, 264 միլիոն 516 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 2 միլիոն 914 հազար դրամ, որը «չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»։

Leave a Comment