The Guardian. Հայ գեղասահորդների ծրագրից հեռացրել են «Արցախ» ստեղծագործության անվանումը

Միլանում անցկացվող Ձմեռային Օլիմպիական խաղերի ղեկավարությունը որոշել է հայ գեղասահորդների՝ Կարինե Հակոբովայի և Նիկիտա Ռախմանինի ծրագրում հնչող հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտական ուղեկցման անվանումը վերանվանել և փաստաթղթերում թողնել միայն հեղինակի անունը, հայտնում է Guardian-ը։

Որոշումը կայացվել է Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի դիմումից հետո, ըստ որի՝ «Արցախ» անվանման օգտագործումը հայ գեղասահորդների կարճ ծրագրում քաղաքական բնույթ է կրում և հակասում է Օլիմպիական խաղերի չեզոքության սկզբունքին։ Խորհրդատվություններից հետո Միջազգային չմշկասահքի միությունը ճշգրտել է պաշտոնական երաժշտական գրանցամատյանը։ Թարմացված տարբերակում զույգի երաժշտական ուղեկցումը նշվում է որպես «Արա Գևորգյանի երաժշտություն»։

Guardian-ը հայտնել է, որ նման փոփոխությունները նախապատրաստման փուլում բարդացնում են սպորտսմենների աշխատանքը, քանի որ երաժշտությունը սերտորեն կապված է համարի խորեոգրաֆիայի և տեխնիկական տարրերի հետ։

Կարինե Հակոբովան և Նիկիտա Ռախմանինը օլիմպիական կարճ ծրագրում հանդես կգան փետրվարի 15-ին, իսկ կամայական ծրագիրը նախատեսված է փետրվարի 16-ին։ Զույգը նախկինում Հայաստանին ապահովել է 2002 թվականից ի վեր զուգասահքում օլիմպիական առաջին քվոտան։

Leave a Comment