Երևանում 16-ամյա աղջիկը ցանկացել է հղիությունն ընդհատել․ ասել է, որ իր կամքին հակառակ սեռական հարաբերության հետևանք է



Հունվարի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հղիության ընդհատման հետ կապված «Բեգլարյան» բժշկական կենտրոն է դիմել Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Դ․-ն, հաղորդում է Shamshyan.com–ը։


Մեկնած ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներին Ս․ Դ․-ն հայտնել է, որ 2025 թվականի դեկտեմբերին Դավիթաշենում ոմն Ս․-ն բռնել է իր ձեռքերից, իսկ վերջինիս ընկեր ոմն Վ․-ն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, որի արդյունքում ինքը հղիացել է։


Կայքի տեղեկություններով ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ոմն Ս․-ն մարզերից մեկի բնակիչ 17-ամյա Ս․  Բ․-ն է, իսկ ոմն Վ․-ն՝ մեկ այլ մարզի բնակիչ 20-ամյա Վ․ Ս․-ն, և ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment