Վերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. Մակրոն

Վերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծավալուն հարցազրույց է տվել Tagesanzeiger թերթին և հայտարարել, որ Եվրոպան կանգնած է խիստ լուրջ ռազմավարական սպառնալիքի առաջ՝ կապված Ռուսաստանի վարած պատերազմական քաղաքականության հետ։

Մակրոնը բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանի վարած պատերազմը ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգության համար է էական վտանգ, և որ մոտ ապագայում Մոսկվան չի պատրաստվում իրական խաղաղության բանակցությունների։

Նա պնդել է, որ Փարիզը տեխնիկական մակարդակով վերականգնել է Մոսկվայի հետ կապի ուղիները:

«Մենք տեխնիկական մակարդակով վերականգնել ենք քննարկման ուղիները, և ես կցանկանայի, որ հետագայում դա կիսեն իմ եվրոպացի գործընկերները, և որ մենք լավ կազմակերպված եվրոպական մոտեցում ունենանք», – ասել Է Մակրոնը։ 

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ այն դեպքում, եթե ԱՄՆ-ի առաջնորդությամբ իրականացվող խաղաղության գործընթացները ձախողվեն, Եվրոպան պետք է ունակ լինի թափանցիկ երկխոսություն ունենալ Ռուսաստանի հետ՝ ի հեճուկս դժվարությունների, սակայն այն պետք է տեղի ունենա Ուկրաինայի համաձայնությամբ։

«ԵՄ-ը չի կարող թույլ տալ որևէ խաղաղություն, որը կմեծացնի Ռուսաստանի ազդեցությունը կամ կնշանակի Ուկրաինայի պարտություն»,- ընդգծել է նա։

 

Leave a Comment