Պետք է նշել, որ այս այցը վաղուց էր ծրագրված և նպատակ էր հետապնդում միս ու արյուն տալայն պայմանավորվածություններին, որոնք կնքվեցին անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Թրամփի, Փաշինյանի և Ալիևի կողմից:
Իրականում դա ոչ թե ստորագրում էր, այլ նախաստորագրում էր՝ապագա խաղաղ պայմանագրի համար:
Իսկ այդ փաստաթղթի գլխավոր իմաստը Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի հարցի լուծումն էր:
Բանն այն է, որ թուրքերը երկար էին համոզում ամերիկացիներին, որ Ադրբեջանը կարող է լուրջ դերակատարում ունենալ ԱՄՆ-ի համար, եթե կարողանա անմիջական կապ ունենալ Նախիջևանի և,վերջինիս միջոցով,նաև՝Թուրքիայի հետ:
Այդ քայլով, նշում էին թուրք վերլուծաբանները, Ադրբեջանը կազատվի Իրանի և Ռուսաստանի կապանքներից և կկարողանա ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել:
Մինչև արցախյան կոնֆլիկտը Ադրբեջանն այդ հնարավորությունըչուներ:
Արցախյան պատերազմի ավարտից հետո, երբ կնքվեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, Ադրբեջանը հույս ստացավ, որ կկարողանա այդ կապն ունենալ և ազատվել Իրանից կախվածությունից:
Սակայն ԱՄՆ-ին և ԵՄ-ին դա շահավետ չէր: Նրանց պետք էր, որ Ադրբեջանը չունենա կախվածություն, ո՛չ Իրանից, ո՛չ էլ Ռուսաստանից:
Բայց դրանխանգարում էր նոյեմբերի 9-ի համաձայնագիրը:
Հենց այդ պատճառով, նրանք,Փաշինյանի միջոցով, փաստացի լուծարեցին այն,ինչ մնացել էր Արցախից 2020 թվականի պատերազմից հետո, իսկ դրանից հետո,նույն Փաշինյանի միջոցով,Ադրբեջանին տվեցին այդ բաղձալի հնարավորությունը.կապ հաստատել Նախիջևանի հետ:
Հայաստանին, որպես քաղաքական կաշառք տրամադրում են ինչ-որ ներդրումներ խաղաղ էներգիայի ոլորտում, սակայն այդտեղ էլ նպատակ են հետապնդում դուրս մղել Ռուսաստանին՝փաստացի նոր ատոմակայանի (մոդուլային) կառուցումը տրամադրելով ամերիկացիներին:
Վենսի այցի գլխավոր և հիմնական մասը Ադրբեջանում է լինելու: Որտեղ ԱՄՆ-ն պատրաստվում է այդ երկրի հետ կնքել լրջագույն պայմանագրեր ռազմական ոլորտում:
Փաստացի, ԱՄՆ-ն վերացրել է 907 բանաձևը և նպատակ ունի Ադրբեջանին դարձնել տարածաշրջանի իր գլխավոր ռազմավարական գործնկերը:
Որպես հենակետ, դիտվում է նաև Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիայի դերակատարումը:
Ըստ ամերիկացիների՝Թուրքիան և Ադրբեջանը իրար հետ պիտի կարողանան փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական բալանսը:
Ինչ վերաբերվում է Վրաստանին, ապա այս երկիրը հրաժարվեց դառնալ Ադրբեջանի տարածաքշրջանային «տակդիրը», ի տարբերություն Հայաստանի, և այդ իսկ պատճառով Թբիլիսիի հանդեպ ամերիկացիները կփորձեն վարել ավելի զգույշ քաղաքականություն:
Ինչ վերաբերվում է Հայաստանի դերին, ապա այն դառնում է այս կոնֆիգուրացիայի դեպքում, ավելորդ օղակ, որի վերացումը կդառնա ժամանակի խնդիր:
Իհարկե,մինչայդ հայ քաղքենիներին կկերակրեն գեղեցիկ ծրագրերով (9 մլրդ, 18 մլրդ), ինչպես որ ժամանակին, Փաշինյանն էր խոստանում արցախցիներին՝Ստեփանակերտի հրապարակում:
Մի անգամ, 100 տարի առաջ, նույն ամերիկացիները խոստացան Հայաստանին աջակցել Թուրքիայի դեմ պատերազմում, պայմանով, որ Երևանը չէր համագործակցի բոլշևիկյան Ռուսաստանի հետ:
Հայերն այն ժամանակ համաձայնվեցին և կանգնեցին կոտրած տաշտակի առջև, երբ պարզվեց, որ թուրքական ներխուժամը ամերիկացիները չէին կարող զսպել:
Հետո նույն ԱՄՆ-ն Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության եկան Լոզանում Աթաթուրքի հետ, իսկ Հայաստանըդրա արդյունքում կորցրեց Նախիջևանն, Արցախը ու Կարսը,և քիչ էր մնում կորցներ ողջ Հայաստանը, եթե ժամանակին ռուսները ուշացնեին մտնել Հայաստան:
Արդյունքում մենք այն ժամանակ կորցրեցինք վերը նշված տարածքները, սակայն 100 տարի անց, որևէ հետևություն չարեցինք:
Որովհետև հայ քաղքենու վտանգը չզգացինք և չհասկացանք, որ հանրային արժեքները մոնետիզացնելով ոչինչի չենք հասնի:
Սակայն այսօր մենք իրավունք չունենք նույն սխալը կրկնելու, քանի որ 21 դարում այլևս ոչ ոք մեր նոր սխալի համար, նոր նվեր չի տա:
Ինչ վերաբերվում է ամերիկացիների շահերին, ապա տրամաբանական է,որ իրենք պիտի առաջ տանեն իրենց շահը:
Մենք էլ, մեր կողմից,պիտի մեր շահը առաջ քաշենք, մանավանդ, որ մենք էլ այս աշխարհում միայնակ չենք:
Սակայն դրա համար, առաջին հերթին,պիտի կարողանանք փոխել այս իշխանությունը, որպեսզի կարողանանք կրկին դառնալ գործոն, որի հետ հաշվի կնստեն հիմնական կենտրոնները:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am
Լուսանկարները՝ կառավարության պաշտոնական կայքից
