Aurora News | YouTube-ում գործընկեր և գովազդային շահառու դառնալու պահանջները

YouTube-ը սահմանել է ալիքների համար գործընկեր և գովազդային շահառու դառնալու նվազագույն պահանջները։

YouTube-ի գործընկեր դառնալու համար ալիքը պետք է ունենա առնվազն 500 հետևորդ, ինչպես նաև վերջին 12 ամսում՝ 3 հաստատված հրապարակում կամ վերջին 3 ամսում՝ 3 միլիոն դիտում կարճամետրաժներից։

YouTube-ի գովազդային շահառու դառնալու համար անհրաժեշտ է ունենալ 1000 և ավելի հետևորդ, ինչպես նաև վերջին 12 ամսում՝ 4 հազար ժամ դիտում կամ վերջին 90 օրում՝ 10 միլիոն դիտում կարճամետրաժներից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարության մասին, որ Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան։ 

Leave a Comment