Հայ առաքելական եկեղեցին կանգնած է դժվարին իրավիճակի առաջ։ Ավստրիայում նախատեսված Վիեննայի Եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է քննարկեր եկեղեցու ներքին հարցերն ու ապագա առաջնորդության անցկացման ընթացակարգերը, հիմա հայտնվել է սադրիչ ուժերի ուշադրության կենտրոնում։
Ոմանք, հայտնի որպես կարգալույծ և ընդդիմադիր խմբակ, փորձում են խափանել ժողովի անցկացումը, դատի են տվել կաթողիկոսին և նույնիսկ հարցը տեղափոխում են Ազգային ժողով: Նրանց գործողությունները կարող են հանգեցնել ազգային ինքնության խարխլման, ինչը խիստ մտահոգում է հավատացյալներին։
Ծանր բեռ է դրված կաթողիկոսի ուսերին։ Իշխանությունը, օգտագործելով պետական լծակները, Եկեղեցուն ներքաշում է քաղաքական պայքարի մեջ։ Սակայն Եկեղեցին՝ հանձինս մեր խոհեմ կաթողիկոսի, իրավիճակը տնօրինում է օրինականության և կանոնների շրջանակում, որն այնպիսի շփոթ է առաջացրել, որ ահաբեկված գրում են՝ «Միայն մեկ շաբաթ է մնացել Ավստրիայում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովին»։
Կաթողիկոսը պաշտոնապես հայտարարել է, որ Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում նախատեսված է և տեղի կունենա՝ օրենքի ու եկեղեցու կանոնների համաձայն։ Միաժամանակ, ժողովը կազմակերպվելու է բոլոր արդարամիտ մասնակցության ապահովության ներքո, որպեսզի ապահովվի անվտանգությունն ու անաչառությունը: Այս մոտեցումը ցույց է տալիս, որ Եկեղեցին վերահսկում է իրավիճակը, իսկ սադրիչները չեն կարող խափանել բնականոն գործընթացը:
Վիեննայի ժողովը՝ ավելի քան հոգևոր, նաև ազգային նշանակություն ունի. այն պաշտպանում է հավատացյալների միասնությունը, եկեղեցու հեղինակությունը և հազարամյա ավանդույթները: