Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ ԴԻ Վենսի հետ համատեղ ասուլիսում։
«Այդ ԱԹՍ-ների արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Հույս եմ հայտնել, որ այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար»,- ասել է վարչապետը։
