ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։
«Այն նոր էջ կբացի ՀՀ և ԱՄՆ-ի միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմանը»,- ասել է Փաշինյանը։
