Ցանկության պարագայում ԱՄՆ-ն ի զորու է գերիների հարցը կարգավորել․ Գեղամ Ստեփանյան

Ես կարծում եմ, որ մեր այս ակցիաների ամենակարևոր նպատակը այն պետք է լինի, որ ցույց տրվի, որ անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունները ինչ են խոսում ձեզ հետ կամ չեն խոսում, իմացեք, որ այս խնդիրը մեզ համար կարևոր է և Բաքու այցի ժամանակ այս խնդիրը ևս խնդրում ենք ներառել օրակարգ։ Այս մասին հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ես կարծում եմ որ ցանկության պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգները, հատկապես Թրամփի ադմինիստրացիան, ի զորու է այդ հարցը կարգավորել։ Այսինքն ես կարծում եմ, որ մեծ ուշադրություն դարձնելու պարագայում հնարավոր է վերադարձնել հայ պատանդներին իրենց տներ։ Թե որքանով այդ կամքը կդրսևորվի, դա արդեն չեմ կարող հստակ ասել, բայց մենք տեսել ենք տարբեր դրվագներով, որ այս ադմինիստրացիան ուշադրություն է դարձնում, իրեն հայտարարում է աշխարհում քրիստոնյաների պաշտպան, իրեն հայտարարում է թույլերի կամ խոցելիների պաշտպան։ Սրանից ավելի կարևոր թեմա այդ պնդումը ապացուցելու համար չկա»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Leave a Comment