9 փետրվարի 2026 – 18:24 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Հանդիպումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում:
«Առանձնազրույց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ»,– գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Վենսը ՀՀ է ժամանել տիկնոջ՝ Ուշայի, և երեխաների ուղեկցությամբ:Նրանց հետ ժամանել է նաև ԱՄՆ տնտեսական հարցերով փոխպետքարտուղար Ջեյքոբ Հելբերգը: