Անհետ կորած զինծառայողների ծնողներին ԱԺ–ում որեւէ մեկը չընդունեց. Նրանք ուղևորվում են նախագհի նստավայր



44–օրյա պատերզմում անհետ կորած զինծառայողների ծնողներին Ազգային ժողովից որեւէ մեկը չընդունեց, հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։


Նրանք որոշել են բարձրանալ նախագահի նստավայր և այնտեղ ակցիան շարունակել։


Ավելի վաղ հայտնել էինք, որ 44–օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները հավաքել են Ազգային ժողովի ընդունարանի մոտ։ Նրանք նշում են, որ դեռեւս 2025–ի դեկտեմբերին նամակ են հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նշելով, որ ցանկանում են ծանոթանալ 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Անցել է 2 ամիս և դեռ որևէ պատասխան չեն ստացել ԱԺ նախագահից։

«Հիմա եկել ենք հասկանանք՝ ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը մեր նամակին չիի պատասխանում։ Մեզ այդ զեկույցի եզրակացությունը տալո՞ւ է, թե ոչ, որ մենք իմանանք մեր հարազատները ինչ պայմաններում են անհետացել, ինչ պայմաններում են զոհվել»,–ասաց նրանցից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment