ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ալյասկայում կայացած Ռուսաստան–ԱՄՆ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են հիմք ծառայել Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար։
«Ալյասկայում ձևավորված այդ փոխըմբռնումները ունեն հիմնարար նշանակություն։ Դրանք կարող են խթանել կարգավորման գործընթացը և ապահովել առաջընթաց», – նշել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան չի պատրաստվում հրապարակել պայմանավորվածությունների մանրամասները՝ ընդգծելով, որ բանակցությունները պետք է իրականացվեն փակ ձևաչափով։
