«Ես ակնկալում եմ, որ Հայաստանի իշխանությունները Վենսին կխնդրեն ճնշում բանեցնել Ադրբեջանի կառավարության վրա՝ ազատ արձակելու Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ներառյալ՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը: Հիմա պիտի ասեք՝ այդ ինչի՞ց ենթադրեցիր, որ այդպիսի բան կանեն՝ իհարկե չեն անի, բայց ընդդիմությունը և հասարակությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի այդ հարցերը փոխնախագահ Վենսը քննարկի Ադրբեջանում: Մյուս խնդիրը Հայաստանի ապաշրջափակման հարցն է: Թրիփը որևէ կերպ չի կարգավորում Հայաստանի ապաշրջափակման հարցը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։