Բետելգեյզեն ղալաթ է արել… – BlogNews.am



ՔՊ-ական Պապոյան Գևորն ազգին «աչքալուսանք է տվել». պատրաստ եղեք, որ այսուհետ ամեն տարի «կակ մինիմում» 2-3 համաշխարհային աստղ Հայաստանում հանդես է գալու: Փորձելով հիմնավորել այդ որոշումը՝ Գևորը հայտարարել է, թե նման կերպ փորձելու են Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնել. Վրաստանի օրինակով են որոշել շարժվել:

Իրականում գևորների խնդիրը զբոսաշրջությունը զարգացնելը չէ. զարգացնելու համար պետք է ոչ թե աստղերի վրա փող թափել, այլ ենթակառուցվածքներ զարգացնել, գոնե ասենք ճանապարհները նորմալ կահավորել կամ գները մի քիչ աժանացնել: Սրանց խնդիրը համերգների քողի տակ միլիոններ գրպանելն է. ձևերը գիտեն, մեթոդաբանությանը տիրապետում են:

Մյուս կողմից՝ ի՞նչ իմաստ՝ տարբեր օտարերկրյա կատարողներին Հայաստան բերելու, եթե ունի Նիկոլի նման վարպեստ կամ ասենք Ավանեսյան Անոյի նման պարուհի ունենք, Ալենի նման համերգավար ու Գևորի նման կլառնետիստ կա մեր երկրում: Ի՞նչ պակաս աստղեր են, հենա ամիսը մեկ «կանցեռտի» են: Սրտներդ երգել ու պարե՞լ է ուզում, գնացեք, Նիկոլ վայելեք. սրանցից էլ ավելի մեծ «աստղե՞ր». Բետելգեյզեն ղալաթ է արել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment