«Եթե Ավինյանը կաշառք չի վերցնում` ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքապետարանը սա չի նկատում․․․»

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եթե Տիգրան Ավինյանը կաշառք չի վերցնում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի քաղաքապետարանը չի նկատում, որ պատուհանները անօրինական կերպով բացել են և ժամանակավորապես ծածկվել են տախտակներով, սակայն տախտակները հանում են շենքի ավարտական ակտը Տիգրան Ավինյանի կողմից «օրենքով» ստորագրելուց հետո։

Ու շենքի կառուցապատողը 2023թ․ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում ՔՊ-ի կուսակցության դրամահավաքին փոխանցել է կես միլիոն դրամ։

Իսկ 2023թ․ Երևանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի սրտի թեկնածուն Տիգրան Ավինյանն էր։


Նիկոլ Փաշինյան, դե ասեք, եթե սա կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է։

Նկարները Արաքս Մամուլյանի էջից»։


Դիտեք նաև՝


Leave a Comment