7 փետրվարի 2026 – 12:38 AMT
PanARMENIAN.Net – Վրաց-ռուսական սահման գտնվող «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհը ժամանակավորապես փակվել է մեծ բեռնատարների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը:
Պատճառը եղանակային վատ պայմաններն են:
«Մցխեթա-Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվում է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Մարդատար մեքենաների երթևեկությունը շարունակվում է առանց խոչընդոտների։