7 փետրվարի 2026 – 12:47 AMT
PanARMENIAN.Net – Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ, անդրադարձել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին վերաբերող մի շարք խնդիրների քննարկմանը։
Մասնավորապես, նիստում քննարկվել են քննիչ հանձնաժողովների իրավասության շրջանակները, անդամների քանակի սահմանման և տեխնիկական բաշխման մեխանիզմները, ինչպես նաև հանձնաժողովի զեկույցների քննարկման ընթացակարգերն ու դրանց հնարավոր հետևանքները։
Խորհուրդը որոշել է վերոնշյալ հարցերի վերաբերյալ քննարկումները շարունակել։
Ավելի վաղ Գալյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին: