Հայկավան գյուղը գտնվում է Շիրակի մազի Ախուրյանի տարածաշրջանում, ունի 1360 բնակիչ, դպրոցում սովորում է 143 աշակերտ։
Ինչպես նշում են վարչական ղեկավարն ու գյուղի բնակիչները, Հայկավանում հիմնական և գլխավոր խնդիրը մնում է ճանապարհի խնդիրը։ Տեղացիները պնդում են, որ գյուղ բերող ճանապարհի 7 կմ-անոց հատվածը ձնհալից հետո գրեթե անանցանելի կդառնա։
Խնդիր է նաև երիտասարդների, դպրոցահասակների զբաղվածությունը, սպորտային և մշակութային հանգստի կազմակերպումը։ Նախատեսում են 2026թ․-ին Ախուրյան խոշորացված համայնքի բյուջեով մշակույթի տուն կառուցել, որտեղ միաժամանակ կտեղակայվեն Հայկավան բնակավայրի վարչական աշխատակազմը, փոստը, բուժկետը։
Մանրամասն՝ տեսանյութում։