Հայտնի լեռնադահուկորդուհին լուրջ վնասվածք է ստացել

Հայտնի լեռնադահուկորդուհին լուրջ վնասվածք է ստացել

Ամերիկացի հայտնի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը (41 տ.) վնասվածք է ստացել Օլիմպիական խաղերում։ Նա որոշել էր մասնակցել մրցումներին չնայած հունվարի վերջին ստացած վնասվածքին, սակայն արդեն մեկնարկից անմիջապես հետո ընկել է։

Վոնը մեկնարկել էր 13-րդ համարով։ 13-րդ վայրկյանին նա հարվածել է դարպասներից մեկին, կորցրել հավասարակշռությունը և ընկել։

Սպորտսմենուհուն ուղղաթիռով տրակտորով հեռացրել են այնտողից տեղափոխել հիվանդանոց՝ հանդիսատեսի ծափահարությունների ներքո։

Կիրակի երեկոյան հայտնի դարձավ, որ 41-ամյա Վոնը տեղափոխվել է Տրևիզոյի հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։

Նույն վազքուղում ընկել է ևս երկու մարզուհի՝ ավստրիացի Նինա Օրտլիբը և անդորացի Կանդե Մորենոն։ Օրտլիբը կարողացել է ինքնուրույն լքել վազքուղին, իսկ Մորենոյին, ինչպես Վոնին, տեղափոխել են ուղղաթիռով։

Մրցումներում հաղթել է ամերիկացի Բրիզի Ջոնսոնը՝ ԱՄՆ-ին բերելով առաջին ոսկե մեդալը այս Օլիմպիական խաղերում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment