Ամերիկյան ավիակիրը հասել է Արաբական ծով


Միջազգային


ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Արաբական ծով։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը այս մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում։

«USS Abraham Lincoln ավիակիրի հարվածային խումբը՝ երկու մատակարարման նավերի և ԱՄՆ առափնյա պահպանության երկու նավերի ուղեկցությամբ մտել է Արաբական ծով», – նշվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ռազմական ինքնաթիռներ են թռչել ավիկիրի վերևում:


Leave a Comment