Վաշինգտոնը գտնում է, որ Թեհրանը ձգտում է համաձայնության հասնել իրանական միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները չեն շտապում գործարքի կնքման հարցում։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք շատ լավ բանակցություններ ենք անցկացրել Իրանի հարցով։ Իրանը մեծապես ձգտում է համաձայնագրի կնքմանը։ Մենք դեռ կտեսնենք, թե կոնկրետ ինչից է բաղկացած լինելու այդ համաձայնագիրը։ Նախորդ անգամ նրանք որոշեցին չգնալ գործարքի, սակայն այս անգամ ամեն ինչ կարող է այլ կերպ լինել։ Մենք բավականաչափ ժամանակ ունենք։ Եթե նայեք Վենեսուելային, կտեսնեք, որ մենք որոշ ժամանակ սպասեցինք։ Մենք չենք շտապում Իրանի հարցում», — ասել է Թրամփը։