«Վենսի այս այցի ընթացքում կլինեն նոր զարգացումներ»․ Վահան Կոստանյան

«Վենսի այս այցի ընթացքում կլինեն նոր զարգացումներ»․ Վահան Կոստանյան

«Պաշտոնապես կարող եմ հաստատել՝ այո՛, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան․ ամսաթվերի մասին հաղորդագրություն կլինի՝ երկու կողմերի հետ համաձայնեցված»,- այս մասին Հանրային հեռուստատեսության հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԱՄՆ փոխնախագահի այցը համարվում է նախագահական մակարդակի ուղերձ՝ Կոստանյանը նշեց․ «Այս ուղերձը, կարծում եմ, ոչ միայն Հայաստանին է ուղղված, այլ նաև Հարավային Կովկասին։ ԱՄՆ-ն պատասխանատու է իր ստանձնած հանձնառությունների համար, որպես վկա՝ օգոստոսի 8-ից հետո։ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում շարունակում ենք խորացնել ռազմավարական գործընկերությունը, և, վստահաբար, այս այցի ընթացքում կլինեն նոր զարգացումներ, որոնք էլ ավելի կխորացնեն հարաբերությունները և թույլ կտան բացահայտել համագործակցության նոր ոլորտներ։ Կարծում եմ՝ բավականին կարևոր և ազդեցիկ այց է լինելու։

«Վենսի այս այցի ընթացքում կլինեն նոր զարգացումներ»․ Վահան Կոստանյան

Leave a Comment