Վենսի այցը Հայաստան կարևոր և ազդեցիկ է, նոր հայտարարություններ կհնչեն․ Կոստանյան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան կարևոր և ազդեցիկ է, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը` հաստատելով ամերկացի պաշտոնյայի այցը։

«Մենք շարունակում ենք խորացնել մեր ռազմավարական գործընկերությունը պաշտոնական Վաշինգտոնի հետ և Հայաստան այցի ընթացքում կլինե նոր զարգացումներ, որոնք կխորացնեն այս հարաբերությունները»,- նշել է նա։

Նա հավելել է, որ այցի ընթացքում նոր հայտարարություններ կհնչեն, որոնք ավելի կլայնացնեն հարաբերությունների շրջանակը։
Կոստանյանի խոսքով՝ այցի շրջանակներում կարող են զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ նոր ոլորտներում՝ խաղաղ միջուկային էներգետիկա, կիսահաղորդիչներ, արհեստական բանականություն, հանքանյութեր։

Ըստ տեղեկությունների՝ Վենսը Երևան է ժամանելու փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը մեկնելու է Բաքու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 24-ին հայտնել էր, որ Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ խաղաղության նախաձեռնություններն ամրապնդելու և TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծն առաջ մղելու համար։

Leave a Comment